Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը. Գառնիկ Դավթյան

 

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը:

Իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչը փորձ է արել իբր գնալ Ստեփանակերտ: Նախ փորձում է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ արել քաղաքական ենթատեքստ տա էս ամենին:

Այն ինչ պատկերը լրիվ այլ հենք ունի.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն կերպ փորձում են Ադրբեջանում գորձող հակառուսական ջրաղացին ջուր լցնել, ցույց տալ(հասարակ մարդկանց), որ ՌԴ խաղաղապահները հայկական դիրքերից են հանդես գալիս, այն ինչ Խաղաղապահների գործառույթը հենց կայանում է նրանում, որ թույլ չտան նման դեպքերի վատ հետևանքներ:

Մեկ այլ սադրանքի հող նախապատրաստել՝ օրինակ թվով 10-20 «քաղաքացիական անձանց» Ստեփանակերտ գանլու ցանկության պատճառաբանմամբ նորից խափանեն Լաչինի միջանցքի անց ու դարձը:

Խաղաղապահներից որևէ «խոսքը քաշեն»(օրինակ՝ «դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու») և դա իրենց քարոզչական մեքենայով պտտեն:

Եվ այլն…

Հ.Գ. Քանի ունենք Հայաստանի կառավարության նման թշնամուն բանավոր պայմանավորվածությամբ հողեր ու ճանապարհներ հանձնող կառավարություն. կանգնած ենք ցեղասպանության ամենլուրջ վտանգի առաջ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով