Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է

 

Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախում հեմոդիալիզ ստացող մեկ հիվանդ մահացել է։ Ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությանը հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը, հիվանդը պետք է ստուգվեր այլ բժշկական հաստատությունում, քանի որ ուներ նաև այլ առողջական խնդիրներ, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով, չի հաջողվել։

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է նախ Գորիս, ապա Երևանի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ սրտի բարդ վիրահատություն պետք է կատարվի։

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է, ինչ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով Արցախը՝ 110.000 բնակչով հայտնվել է բլոկադայի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հումանիտար աղետի հետևանքվ բուժօգնությունից զրկված են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, որոնք կարիք ունեն վիրահատական միջամտությունների:

Լաչինի միջանցքով անցել է միայն ԿՄԽԿ ավտոմեքենան: ԿՄԽԿ միջնորդությամբ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը տեղափոխվել է ՀՀ։

Հիվանդները շարունակում են գտնվել հիվանդանոցներում, սակայն պլանային վիրահատություններ չեն իրականացվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով