Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել.Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քերըն Դոնֆրիդի հետ

 

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվության բաժինը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդգծելով Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ նախարար Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով