Ամանորյա համերգների համար գումար՝ իր նախընտրած ընկերություններին. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանն Ամանորի եւ Սուրբ  ծննդի տոների հետ կապված՝ լրացուցիչ գումար է հատկացրել նաեւ ամանորյա համերգների համար եւ իր նախասիրած ընկերությունների հետ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով պայմանագրեր է կնքել։ Դրանք անցկացվելու են 2750-ամյակի շատրվանների պուրակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համերգային միջոցառումների տեխնիկական մասը հանձնարարվել է «Ֆակտորի փրոդաքշնին», եւ այս ընկերությանը դրա համար վճարվել է 115 մլն 900 հազար դրամ։ Այդ գումարով ընկերությունն այգում գեղարվեստական լուսային ձեւավորում է ապահովել, ծառերը զարդարել, ծառերից դեկորատիվ ջահեր կախել, 2 հատ «Սատանի անիվ» կարուսել տեղադրել, 8 հատ տարբեր չափերի մարդուկ- ջարդուկներ (Щелкунчик) եւ այլն։

«Ֆակտորի փրոդաքշնի» հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է դեկտեմբերի 12-ին։ Իսկ նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել եւ նույն վայրում համերգի բովանդակային մասը պատվիրել «Արձագանք Պրո» ՍՊԸ-ին, որի համար ընկերությանը վճարել է 60 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը պետք է 10 հատ համերգային միջոցառում կազմակերպի, յուրաքանչյուրը՝ առնվազն 1 ժամ տեւողությամբ, համերգներին ելույթ ունեցողների ցանկը պետք է հաստատի քաղաքապետարանը։ Պայմանագրերը կնքվել են առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով