Ահազանգ․ Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, աշխատակիցներին տարհանել են, սակրավորներ են եկել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում. անհայտ անձը ահազանգել է իրավապահ կառույցներից մեկին և հայտնել, որ Սպիտակ քաղաքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, գրում է shamshyan.com-ը։

Տարածքը սահմանազատվել է, դատարանի աշխատակիցներին տարհանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Այս պահին սարկավորները ներսում կատարում են որոնողական աշխատանքներ։ Ոստիկանությունն էլ պարզում է ահազանգած քաղաքացու ինքությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով