ԱԳՆ մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին և հետին թվով զավեշտալի տեքստ է հրապարակել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ  Արմենը  Աշոտյանը  տեսանյութ  է  հրապարակել,որին  կից  գրել՝
ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել։
❗ Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման օրն է, զոհերի հիշատակի օրը:
❗ Ինչու դեկտեմբերի 9-ը, որովհետև 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրների ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։
❗ Հայաստանի նախկին իշխանությունների ջանքերով և նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:
❗Երեկ ամբողջ օրը սպասել եմ թրքաբարո այս սրիկաների արձագանքին:
❗ԱՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության վրա:
❗«Պատիվ ունեմ» դաշինքը միակն էր քաղաքական միավորներից, որ նույնպես հանդես եկավ հայտարարությամբ:
❗ՀՀ ԱԳՆ կոչվող դուքյանից, սակայն, որևէ հայտարարություն չեղավ, և միայն այսօր առավոտյան, հետին թվով տեղադրվել է հայտարարություն:
❗Երեկ տեսնելով իմ հարցազրույցը, որում նշում եմ, որ սպասելու եմ ԱԳՆ տեքստին, այսօր արդեն կայքում այն տեղադրվել է:
❗Հարգելի՛ լրագրողներ, ստուգեք ձեր մեյլերը, արդյո՞ք երեկ ստացել եք պրես-ռելիզ:
❗Ֆեյսբուքում ևս հայտարարությունը տեղադրված չէ, մի պարզ պատճառով, որ հետին թվով տեղադրելու դեպքում «կբռնվեին»:
❗ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մոռացել են, ուրացել են այն օրը, որը Հայաստանն ինքն է դարձրել հիշատակի օր:
❗1.5 միլիոն զոհերի հիշատակը «խուրդվում» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում:
❗Կեղծ, աննամուս, անբարո մի տեքստ է հրապարակվել հետին թվով, որում
1. Հայոց Ցեղասպանության եզրույթը մի անգամ է օգտագործված ՝ պատմական ակնարկի շրջանակներում,
2. չկա՛, թե ով է իրականացրել ցեղասպանությունը. Մարսից են իջել, մեզ կոտորել ՝ գնացել,
3. չկա՛ միջազգային հանրությանն ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին ուղերձ:
❗ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, ոնց եք դրանց հետ աշխատում, ու՞ր է ձեր խիղճը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով