Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ քաղաքականություն. Ծառուկյան

 

Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով Արցախի շրջափակմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը:

Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը աննախադեպ հումանիտար աղետ է։
Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հերթական անգամ հստակ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ, ցեղասպան քաղաքականություն:

Ինքս երեկվանից մշտական կապի մեջ եմ Արցախի ղեկավարության հետ, հայտնել եմ իմ պատրաստակամությունը ցանկացած աջակցության հարցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարևորում եմ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը Արցախի խաղաղ և անվտանգ կյանքի ապահովման գործում, և վստահ եմ՝ այս հարցը նույնպես ստանալու է իր լուծումը։

Եվ վերջապես, կոչս Արցախի մեր հայրենակիցներին՝ Արցախը մենակ չէ՛ և մենք համայն հայության, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու ենք հասնել
Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին…

Աստված պահապա’ն Հայաստանի ու Արցախի հերոսական ժողովրդին…»,- նշված է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով