Ադրբեջանը եվրոպական գազի շուկա է մուտք գործել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո.«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  • Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսանդրիատիկ գազատարը։
  • 2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի համեմատ Ադրբեջանում գազի արդյունահանումը կրկնապատկվել է՝ կազմելով 31,8 մլրդ մ3՝ 2011-2021թթ. Ադրբեջանում գազի արդյունահանման միջին տարեկան աճը կազմել է 7․1%:
  • Նախորդ տարի Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $13,9 մլրդ, իսկ գազի վաճառքից՝ $6,5 մլրդ, սակայն այս տարի տարբերությունն ավելի է կրճատվել․ 2022թ․ առաջին եռամսյակում Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $3.8 մլրդ, իսկ բնական գազի վաճառքից՝ $3,5 մլրդ։
  • Ըստ «Բրիթիշ փեթրոլիում»-ի զեկույցի՝ 2021-ին Ադրբեջանից բնական գազի արտահանումը խողովակաշարով կազմել է 19,5 մլրդ մ3, որից 8,2 մլրդ՝ դեպի ԵՄ, 11,3 մլրդ՝ դեպի Վրաստան և Թուրքիա։
  • Դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական էներգակիրների էական մասը ուղղվում է դեպի Իտալիա։ Բաքուն հանդիսանում է Իտալիայի նավթի ամենախոշոր մատակարարը, իսկ բնական գազի՝ 3-րդ ամենախոշոր մատակարարը։
  • 2021-ին Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի ԵՄ մատակարարված ադրբեջանական գազը կազմել է ԵՄ սպառման (շուրջ 400 մլրդ մ3) ընդամենը 2%-ը։
  • Միայն 2022թ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ադրբեջանական գազի համար վճարել է 4,9 մլրդ եվրո։ Հունաստանի և Իտալիայի համար 1000 մ3 ադրբեջանական գազի գինը կազմել է ավելի քան 1000 եվրո, Բուլղարիայի համար՝ շուրջ 900 եվրո։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3G6nUoJ ։

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով