Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում.Աբրահամյան

Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան  Աբրահամյանը

Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։
Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով