Monthly Archives: Դեկտեմբերի 2022

ՃՏՊ Հարժիս գյուղի մոտակայքում

  Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

  Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների և ոստիկանների համատեղ… Կարդալ ավելին »

Բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությանը

  Դեկտեմբերի 29-ին, ժամը 11:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությանը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով… Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

    Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը կբարձրանա 3-5 աստիճանով` բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը կ, լուսադեմին` ցածրադիր գոտում… Կարդալ ավելին »

Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը.Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում   է   Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը: Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը,… Կարդալ ավելին »

Հերիք բոլ է,այ պոպուլիստ.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ   Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. Հերիք բոլ է,այ պոպուլիստ։ 2021-ին դու ի՞նչ արեցիր,երբ Ադրբեջանը Հայաստանից 41 քառ.կմ տարածք գրավեց։ Ոչինչ։ Ո՞վ տվեց Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին։ Նիկոլ Փաշինյանը։ Ո՞վ խախտեց եռակողմ հայտարարությունն ու լուռ համաձայնությամբ հայաթափեց Բերձորն ու Աղավնոն։ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ-ն չլիներ ,դու նոյեմբերի 9-ից հետո վաղուց «թռել էիր պեչենու… Կարդալ ավելին »

Արցախում նոր սահմանափակումներ են մտցվում

  Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են ,որ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է… Կարդալ ավելին »

Մահացել է Սիրանուշ Սահակյանի եղբայրը՝ Վահե Սահակյանը

  Խորը կսկիծով հայտնում եմ, որ այսօր 46 տարեկան հասակում կյանքից հեռացավ եղբայրս՝ Վահե Սահակյանը։ Այս մասին Մմջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Արժանապատվության, բարության և առաքինության խորհրդանիշ մարդ, ով թողել է տեսանելի հետագիծ աշխարհին և անջնջելի հետք բոլոր այն մարդկանց սրտերում, ում առերեսվել է կյանքի ոլորաններում: Եղբորս… Կարդալ ավելին »

Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանց միացած ճնշումն է.Աբրահամյան

ԱԺ  պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար  Տիգրան  Աբրահամյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանց միացած ճնշումն է։ Իհարկե իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում… Կարդալ ավելին »

Վահե Ղազարյանին հակված չէ ՆԳՆ նշանակել. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել՝ ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետեւ նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել եւ խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։ Եվ չխայտառակվելու համար… Կարդալ ավելին »