Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը․ shamshyan.com

 

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։Հաղոչդում է  ․ shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։

Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում, բարեբախտաբար՝ չի տուժել։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով