Թուրքերը «ոչ» ասեցին Նիկոլին.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր  էջում  գրում  է.

Նիկոլ Անհողն այսօրվա կառավարության նիստի ժամանակ ևս մեկ անգամ փաստեց, որ իր «խաղաղության դարաշրջանը» թուրքերի հետ տապալված է և թուրքադրբեջանական տանդեմը չգնահատեց իր թուրքամետ քայլերը և որոշումները` դիտավորյալ պատերազմի սանձազերծումը, այդ պատերազմում տանուլ տալը, առանց մի կրակոցի ահռելի տարածքների նվիրումը թուրքերին, որից նույնիսկ Ալիևն էր զարմացել, որպես թուրքերին նվեր մեր ահռելի զոհերը, պատերազմից հետո բանակի դիտավորյալ չզինելը, Հայաստանի տարածքների «նվիրումը» թուրքերին և հարյուրավոր նոր զոհերը, թուրքերի` Ալիևի և Էրդողանի դեմ քծնելը, նվաստանալը և այլ հակահայկական և հակահայաստանյան քայլերը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմից երկու տարի անց կապիտուլյանտ Նիկոլը նոր է հասկացել, որ թուրքերը ցանկանում են հայերին ցեղասպանության ենթարկել Հայաստանում և Արցախում ու դա բարձրաձայնում է կառավարության նիստին` մի բան, որի մասին բազմաթիվ փորձագետներ բարձրաձայնում են և՛ Նիկոլի իշխանության գալուց առաջ, և՛ հատկապես վերջին արցախյան խայտառակ պատերազմից հետո, քանի որ քայլիստների պարագլխի պատճառով այդ վտանգը հազարապատիկ ավելացել է…

Քայլիստ դավաճանները հետպատերազմյան այս 2 տարիներին ոչինչ չարեցին գոնե վերականգնելու մեր բանակի զինտեխնիկայի կորուստների գեթ 1 %֊ը, դիվանագիտական ոլորտում ամենուր պարտություններ կրելուց հետո մեզ տանում են ավելի մեծ կորուստների և նոր պատերազմի…

Իսկ Էրդողանը ևս մեկ անգամ շատ պարզ ասեց` կա՛մ Նիկոլ Անհողն,  ընդունելով Բաքվի առաջարկը, ոչնչացնում է հայերին  Հայաստանում, կա՛մ էլ իրեն էլ չքծնի ու չդիմի` հարաբերությունները կարգավորելու համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով