«Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակների մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և սալմոնելա

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակներից: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Իշլի քյուֆթա» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, իսկ «Խինկալու ֆարշ» խճողակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:

«Ազարիա» ՍՊԸ-ի (ք. Երևան, Նորք-Մարաշ) արտադրության առանձին գործառույթներ կասեցվել են, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակները համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով