Շիրակի պետհամալսարանը քանդողները դժգոհու՞մ են իրենց կադրից.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համնարյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.
hayeli.am կայքում աչքիս ընկավ ՇՊՀ նախկին իրավաբանի լալահառաչ հոդվածը՝ կապված ՇՊՀ-ի խայտառակ հավատարմագրման գործընթացի հետ, որտեղ այդ նախկին աշխատակիցը բողոքում է ներկայիս ռեկտորի անգործությունից, ոչինչ չանելուց և այլն…
Զավեշտն այն է, որ այս ռեկտորը, որն իրոք բուհական կրթությունից ոչինչ չի հասկանում և որի մասին ես և գործընկերս՝ Հովհաննես Խորիկյանը բազմիցս ենք բարձրաձայնել, հենց այդ հոդվածագրի քեռու՝ նախկին ՇՊՀ ռեկտոր Սահակի կադրն է…
2016 թ-ին, զբաղեցնելով ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնը, Սահակը ներկայիս ռեկտորին՝ Սերոբյան Երվանդին, որը ՇՊՀ-ում նախկինում ժամավճարով էր աշխատում, իսկ 2016 թ-ին էլ 5 տարվա անընդմեջ ստաժ չուներ բուհում, բերեց և կարգեց ֆակուլտետներից մեկի դեկան՝ հատուկ նրա համար փոխելով ֆակուլտետի կանոնադրությունը, իսկ հետո էլ նշանակեց պրոռեկտոր…Հոդվածագրը նաև լավ կլինի պարզաբանի, թե ֆակուլտետի կանոնադրության փոփոխությունը, որ Երվանդը նշանակվի դեկանի ԺՊ, ո՞վ է արել, եթե ինքն էր այդ ժամանակ բուհի իրավաբանը… Ու հիմա այդ հոդվածագիրը, իր քեռու խայտառակությունները և այլանդակ կադրային քաղաքականությունը ՇՊՀ-ում մոռանալով ու որևէ ծպտուն չհանելով, թե իր քեռու սիրելի Երվանդը ո՛վ էր մինչև դեկան նշանակվելը, հիմա խոսում է նույն Երվանդի ոչինչ չանելուց կամ “խելքի ծով” լինելուց…
Հոդվածագիրը մանրամասն անդրադառնում է ինստիտուցիոնալ հավատարմագրման այն 3 չափանիշներին, որոնք ՈԱԿ-ի կողմից անբավարար են գնահատվել՝ չանդրադառնալով այն խայտառակությանը, որ նույն ՈԱԿ-ի հանձնախմբի ներկայացուցիչներն ուղղակի ապշած են եղել, որ բուհի որակը և գիտության բաժինը նույն կենտրոնի մեջ են միացված եղել ու այդ տգիտության հեղինակը հոդվածագրի “խելքի պուդուկ” քեռին է, որի խայտառակ ավանդույթները մինչև հիմա շարունակում է վառ պահպանել նրա կարկառուն կադր՝ Երվանդը Սերոբյան…
Ինչպիսին հոդվածագրի քեռին էր՝ Սահակը, այդպիսին էլ քեռու բերած կադրերն էին… Օրինակ՝ ՇՊՀ ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանը… Ինչպես հոդվածագրի քեռին ոչինչ չէր հասկանում բուհական կրթությունից, այնպես էլ դրա բերած կադրերն էին, որոնք հիմա հոդվածագրի քեռու նման քանդում են բուհը…
Հոդվածագրին խորհուրդ կտամ հիշել իր պայծառ ու ուրախ անցյալը ՇՊՀ-ում, թե ինչպես էր համագործակցում իր կողմից այժմ խիստ քննադատվող ՇՊՀ ներկայիս ռեկտորի հետ ու չմոռանալ, որ այդ մասին բազմաթիվ մարդիկ գիտեն ու չփորձել “սուրբ” ձևանալ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

7 − three =