Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու․ ովքեր կփոխարինեն հեռացող դատավորներին․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն եւ Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք եւ հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանց կփոխարինեն ներկայիս քաղաքական իշխանության «սրտի դատավորներ» Սեդա Սաֆարյանը եւ Հովակիմ Հովակիմյանը, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից 65 ձայներով ընտրվեցին ՍԴ անդամներ: Նկատենք, որ Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի նստավայրի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է՝ փաստաբան։ Ավելին՝ «Ժողովուրդ » օրաթերթի տեղեկություններով ՍԴ-ում քննվող որոշ գործեր կանգ են առել ու ըստ լուրերի՝ սպասում են նոր անդամների գալուն, որը թույլ կտա ձեւավորել միատեսակ դիրքորոշում՝ կոլեգիալ որոշումներ կայացնելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 2 =