Քանի դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը    ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. 
Պարզվում է, Երևանի ամանորյա տեսքի համար ծաղսվելու է 650 հազար դոլար…
Հայաստանը կառավարելու համար կապիտուլյանտ Նիկոլն առաջնորդվում է “Հաց և խրախճանք” կարգախոսին համապատասխան…
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այս իշխանությունների պահվածքը, ովքեր պատերազմից հետո մինչև 2022 թ-ի սեպտեմբերը գեթ մեկ փամփուշտ չէին գնել բանակի համար՝ թուրքերին հավատացնելոււ, որ իրենք իրոք խաղաղություն են մուրում և աղերսում վերջիններից, իսկ մեր զինվորներն էլ ծառայում էին խայտառակ վիճակում գտնվող դիրքերում և խրամատներում՝ անձևից և ձնից պատսպարվելով ցելոֆանի տակ, բայց Երևանը զարդարելու համար պարզվում է և՛ ահռելի գումար կա, և՛ ցանկություն…
Հետաքրքիր է, քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի…
Ու չփորձեն որոշները “դասախոսություն” կարդան, թե բա “ամանորը երեխաների համար է և պետք չէ այդ տոնը խլել նրանցից”… Համաձայն կլինեի այս տեսակետի հետ, եթե ընդամենը 3 ամիս առաջ Նիկոլի պատճառով ևս 200-ից ավելի մեր զինվորներ չզոհվեին և որոնց ընտանիքները, հարազատները, ընկերները և մտերիմները արցունքները աչքերին և հիմնականում գերեզմանատներում պետք է դիմավորեն 2023 թ-ը… Իսկ Նիկոլի պատճառով պարտված Հայաստանի մայրաքաղաքն էլ կարող էր ավելի զուսպ զարդարվել…
Ինչի՞ են ճոխ զարդարվում և հրճվում…. ո՛ր թուրքի պատճառով դատարկվել է Ներքին Հանդը, ո՛ր թուրքը գնտվում է Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա, ո՛ր թուրքը հասել է Վերին Շորժա, ո՛ր թուրքը գրավել է Սև լիճը և այլ տարածքներ…
Ի դեպ, ըստ վերջին տվյալների ազերիները մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կուտակում Նիկոլի և Ալիևի գծանշած հայ-ազերիական սահմանին և Հայաստանն Արցախին կապող միջանցքի մոտ…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով