Փրկարարներն ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները Գոշ-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nuestra» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Թ․ Գ․) դուրս են բերել արգելափակումից․ ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ten − nine =