Փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին. Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնու ձերբակալման մասին

 

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օյանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Օհանյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր

Հաշվի առնելով ինձ ուղղված բազմաթիվ զանգերը, նամակները, որոնցով հարցնում եք՝ ինչ վերաբերմունք ունեմ մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չմեկնաբանելով, թե ում կողմից և ինչու են կազմակերպվում այսպես կոչված տեղեկատվական «արտահոսքերը», ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

ՀԳ
Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով