Փողերի լվացում՞. Չէ մի չէ, մի հատ էլ թրաֆիքինգի հոդված դնեիք, մարդու օրգանների առեւտրի կամ էլ իսլամիստական ահաբեկչության. Արմեն Աշոտյան

 

Փողերի լվացում՞։ Չէ մի չէ, մի հատ էլ թրաֆիքինգի հոդված դնեիք, մարդու օրգանների առեւտրի կամ էլ իսլամիստական ահաբեկչության։ Այս երկու օրը կարծես թե, ապրում ենք մի էժանագին, վատ սցենարով, վատ բեմադրված հեռուստասերիալի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ խորհին մարդկային, բարոյական, տղամարդկային շնորհակալությունը բոլորին սատարման, անկեղծ աջակցության համար: Այդ ամենն ինձ գոտեպնդում է և ուժ տալիս:

Հավաստիացնում եմ, դուք ինձ համար ամաչելու առիթ չեք ունեցել, չունեք, չեք ունենալու և ոչ միայն այս գործով:
Ժամեր առաջ ես և իմ փաստաբան Աթանեսյան Տիգրանը որոշ ժամանակ անցկացրինք Քննչական կոմիտեի շենքում։
Ուզում եմ ձեզ մի քանի բան ավել ասել, գնահատականներ տալ։

Տպավորություն կարող է ստեղծվել իրականում, թե մենք շատ գոհ ենք այս ելքից, քանզի շատերդ, ես հասկանում եմ, մտածում էիք, որ ինձ տանելու են կալանավորեն, ձերբակալեն և այլն։
Իրականում այն փաստը, որ ես դուրս եկա այն դռնից, որից մտել էի Քննչականի շենք, շատերիդ ուրախացրեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինձ կալանավորումով չեն վախեցնի. եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ էլ ես այդ կալանավայրից դուրս գալով Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակը կհանեմ վերջապես կառավարական իր սենյակից, ուստի Նիկոլը պատրաստ չէ այս երկընտրանքին։

Երկու պատճառ, որ ինձ չեն կալանավորել, չեն ձերբակալել։

1. Նիկոլը ոչ պատրաստ է իմ դիակը Քննչականից հանելու, ոչ էլ պատրաստ է իր սեփական քաղաքական նեխած դիակը հանելու իր սենյակից, որը դեռևս զբաղեցնում է։

2. Շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք. եվրոպական ամենախոշոր կուսակցության գլխավոր քարտուղարը թվիթերյան իր էջում գրառում կատարեց ու խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործողությունները։

Սա որոշակի հստակ զսպող մեխանիզմ հանդիսացավ փաստորեն այս խունտայի համար:

Քաղաքական գործունեության մեջ իմ երկրի, իմ ժողովրդի, Արցախի շահերը ներկայացնելը իմ «ալֆան և օմեգան» է:

Ինձ զրկելով միջազգային հնարավորություններից, սահմանափակելով այդ հնարավորությունները մեծ խոչընդոտ է լինելու արտաքին քաղաքական աշխատանքի համար, հետևապես ՝ նաև մեր շահերի ներկայացման համար՝ արտերկրում:

Ինձ մեղադրանք է առաջադրվել մեկը մյուսից զավեշտալի հոդվածներով:

Նախարար լինելը չէր պայմանավորում բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը, հետևաբար, պաշտոնական դիրքի չարաշահում տեսնելու համար պետք է աշխարհին նայել կա՛մ Նիկոլի աչքերով, կա՛մ լինել շատ ծանր թմրամիջոցների ազդեցության տակ:

Ֆեյսբուքում կատակների, կսմիթների առարկա է դարձել «փողերի լվացման» մեղադրանքը:
Մեզ համար զավեշտալի այդ հոդվածը, սակայն, միջազգային, եվրոպական հանրության մեջ շատ ծանր հոդված է (money laundering):

Նիկոլի փորձերն ինձ գցել իմ եվրոպացի գործընկերների աչքերում, «հուշտ» անել նրանց ՝ սին են:

Նիկոլ Փաշինյանը չի հաջողելու. այդ հոդվածը հայոց այբուբենի «երկրորդ տառի շառ է»:

Իրավապահ համակարգն ու Քննչական կոմիտեն շարադրությունների մրցույթ էին հայտարարել՝ ով Աշոտյանի վրա «դանոս» կգրի:
Քանի որ մրցույթին ոչ մեկ չմասնակցեց, որոշեցին իրենք գրել մի շարադրություն:

«Դանոս» Աշոտյանի վրա շարադրության մրցույթում, ամենադրամատիկ անվանակարգում հաղթող է ճանաչվել ՔԿ և դատախազության կողմից մոգոնված տեքստը:

ՔԿ-ն և Դատախազությունը ինչպես Զիտան և Գիտան են, Մարքսը և Էնգելսը:

Բոլոր փաստաթղթերը թվագրված են 16.11-ով, մինչդեռ իմ ելքը ՀՀ-ից արգելվել էր դեռևս առավոտյան. ակնհայտ է, որ կայացվել է քաղաքական որոշում, որից հետո կցվել էր, «թխվել» էր մակուլատուրա:

Իմ դեմ գործ հարուցելը փորձ է ինձ լռեցնելու և շեղելու բուն օրակարգից, որից Նիկոլի համապատասխան տեղերը մրմռում են:
Նիկոլն այնքան էր կարևորում արցախյան «խաղաղության պայմանագրի» շուրջ զրույցը, որ ԱԺ-ում խախտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքը. վարչապետ կոչվող էակը մեներգեց այնքան, որքան ուզեց:

Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց ՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ:
Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:

Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի:

Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է:

Նիկոլն ասում էր ՝ ոտքով, գլխով, ձեռքով, բոլոր հնարավոր և անհնար դիրքերով 2021-ի հունվարից սատարում է ռուսական տարբերակը:

ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ.

Դուք հիշու՞մ եք որևէ դեպք, 2021-ի հունվարից սկսած, որ Նիկոլը սատարում է ռուսական տարբերակը, դուք առհասարակ գիտեի՞ք, որ կան տարբերակներ:
2 շաբաթ առաջ Նիկոլը հայտարարում էր, որ 2022-ի սեպտեմբեր ամսից է սատարում այդ տարբերակը, իսկ հիմա ՝ 2021-ի հունվարից է նշում:

2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
Ռուսական տարբերակ սատարող մարդն ասում է ՝ մենք վերջերս, Վաշինգտոնում ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր առաջարկությունները «խաղաղության» պայմանագրի հետ կապված:

Խելագարվել կարելի է, եթե դու սատարում ես ռուսական տարբերակը, Վաշինգտոնում, какого хрена, առաջարկ ես փոխանցում:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանն ասում էին պետք է տարանջատենք արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական համաձայնագրից:
Այսօր Նիկոլն ասում է, եթե Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորված լինի, համաձայնագիրը պատրաստ ենք կնքել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Ռուսական տարբերակի մեջ չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պահպանման նոր մեխանիզմների հարց Ադրբեջանի ներառմամբ 2 պատճառով.

1. Ռուսական տարբերակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքն է:

2. Ռուսական տարբերակը չի սևեռվում անվտանգության և իրավունքների վրա, որովհետև ասվում է ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգում ենք:

Նիկոլ Փաշինյանը գողացել է ընդդիմության խոսույթը և մի քանի օր է «ազգային գործիչ» է խաղում, բայց տակից «թսան բլոճի» հոտը մնում է:

Մի՛ կերեք Նիկոլ Փաշինյանի ՝ վարելահողի «կտերը»:

Ես «փողերի լվացող» չեմ, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,- գրել է Աշոտյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով