Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում եւ մարդկանց չի հրավիրում՝ լսելու, բացահայտումներ անելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնաժողովին մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել, որոնք ուսումնասիրման ենթակա են: Եվ հենց դա է պատճառը, որ տեւական ժամանակ է՝ նիստեր չեն հրավիրվում, քանի որ հանձնաժողովի փորձագետները չեն հասցրել այդքան մեծ ծավալի փաստաթղթերն ուսումնասիրել հետագա գործընթացները կազմակերպելու համար: Մյուս կողմից՝ նկատենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժամանակն է, այլեւ այդ հանձնաժողովի անդամների եւ փորձագետների պրոֆեսիոնալիզմը, քանի որ հանձնաժողովը կառուցված է բացառապես իշխանության անդամներից, իսկ իշխանական գործիչները իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով վաղուց են հայտնի:

Ու թեեւ տեւական ժամանակ է՝ ոչինչ չի արվում, այնուամենայնիվ, հանձնաժողովի գործունեության ժամկետն է սպառվում: Իհարկե, մի անգամ այդ ժամկետը վեց ամսով երկարաձգվել է եւ, ըստ էության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 5 ամիս: Ի՞նչ կհասցնեն պարզել այդ ժամանակում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով