Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպություններն ակտիվանում են հարկային դաշտում.ՊԵԿ

Երեք եռամսայկում՝ 800 միլիոն դրամ վճարված և 1 միլիարդ հայտարարագրված ԱԱՀ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:

 

Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում: Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ:

«e-VAT» հարթակում  գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

5 × three =