Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը․Զաքարյան

 

Համատեղ հայտարարության Սոչիում ընդունված տեքստով կարելի է ասել, որ Նիկոլի գլխին կրկին դիվանագիտորեն և քաղաքականապես բամփել են: Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՌԴ խաղաղարար առաքելության տեղակայման վայրը նշել են անորոշ` անհասցե բացազատման գոտում:

Եթե նույնիսկ խաղաղարար առաքելության տեղակայման վայրի Լեռնային Ղարաբաղ անվանումը չի կարողացել ներառել տեքստում, էլ ի՞նչ եք ուզում այդ անընդհատ ստորացվող բանակցողից:

Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դեօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ մի խոսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչպիսի «խաղաղության պայմանագիր» է պատրաստվում կնքել քաղաքական չարիքի մարմնավորումը:

Տեքստում տեղ գտած մնացած ձևակերպումները ֆորմալ մտքեր են:

Ինքնասիրություն ունեցող մարդիկ, վստահ եմ ամոթ և անարգանք են զգում Նիկոլի նման «ներկայացուցիչ» ունենալու համար:
Ոչ մի քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հենարան չի թողել այս խեղճ ու կրակ, տանջված ժողովրդի վաղվա օրվա համար: Ամեն բան մսխել է մինչև վերջին հնարավորությունը` պատրաստ լինելով խմել բազմաչարչար ժողովրդի արյան վերջին կաթիլը:

Կարող ենք արձանագրել, որ Սոչիում ևս կես քայլ է արել դեպի հաջորդ կապիտուլյացիա»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twenty + ten =