Ներկա-բացակա՝ «Հայաստան» դաշինքում. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում եւ ազատ են թողել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Նրանց թիմից Աննա Գրիգորյանը ներկա էր։

Օրվա առաջին կեսին չկային Անդրանիկ Թեւանյանը եւ Արեգնազ Մանուկյանը: Ներկա չէին Իշխան Սաղաթելյանն ու Արամ Վարդեւանյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․11.22թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով