Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն.Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն: Այնինչ «թալանչիները», ծպտված կերպով լեզու են գտել թավշյա դավաճանների հետ ու գրկախառնվելով իշխանազավթման հեղինակներին` շարունակում են ընդլայնել իրենց կարողությունները: Նրանք ոչ մի կապ չունեն այսօրվա պայքարող ընդդիմության հետ, և հեռվից հետևում են, թե երբ են փոխվելու կարգերը, որպեսզի կրկին ճանապարհ գտնեն դեպի հաջորդ իշխանություններ:
Իսկ նախորդ իշխանություններն այդ ընթացքում կորցրել և կորցնում են հայ ժողովրդի համար արված իրենց բոլոր ձեռքներումները` Արցախի մեծ մասը, Հայաստանի որոշ տարածքներ, հայ ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:
ժողովրդին իրական տեր է պետք, ոչ թե թշնամու շահերի քողարկված ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով