Լոռու մարզում 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն

 

Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում` 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատին, հայտնում է Shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 15։05-ի սահմաններում ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։ Ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրն ինքնասպան է եղել։

Պարզվել է, որ 18-ամյա Անդրանիկ Վ-ն խոհանոցային դանակով հարվածել է տատի աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց նա տատուն բարձրացրել է գետնից և պառկեցրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով նրա աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել մորը և դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմել։

Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով