Կկորցնենք Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը․ Հակոբ Հակոբյան

 

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միջազգային հանրություն» որպես այդպիսի կառույց գոյություն չունի։ Միջազգային հանրությունը լի է շահերով, միմյանց նկատմամբ թշնամանքով, և եթե որևէ հարցով նա համաձայնության է գալիս, օրինակ այսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նշանակում է այն արդյունք է հայկական կողմի ապազգային, ողորմելի դիվանագիտության։ Կար ժամանակ, որ այդ նույն «միջազգային հանրություն»- ը համաձայնության էր եկել «Արցախի հարցի լուծում, բացառապես Մինսկի խմբի առաջարկների շրջանակներում» կամ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի» հարցերում: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Արցախի հարցը միայն արցախցիների կյանքի և անվտանգության հարց չի։ Արցախի հարցը Հայաստանի ոչ միայն ապագայի, այլև ողջ հայության արժանապատվության հարցն է։ Կկորցնենք Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը և «միջազգային հանրության» կողմից կարժանանանք միայն արհամարհանքի և խղճահարության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով