Իրանը նաեւ տնտեսական ներկայություն է ապահովում Սյունիքում. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանական կողմը հետաքրքրություն է դրսեւորում Սյունիքում բոլոր ոլորտների նկատմամբ։ Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաեւ տնտեսական ներկայություն է փորձում ապահովել։ Մասնավորապես, ըստ լուրերի, երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաեւ վարձակալվել է Կապանի կենցաղի տունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կապանում բոլորը գիտեն, որ կենցաղի տան սեփականատերն Էդիկ Բարսեղյանն է՝ Լոնդիկը, ով ծնունդով գորիսեցի է, եղել է Սյունիքի մարզպետ։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ ասաց, թե կապ չունի կենցաղի տան շենքի հետ, երբեւէ չի ունեցել, իսկ երբ հարցրինք իրանցիներին վարձակալությամբ տրամադրելու մասին, սկսեց հերքել, թե չկա նման բան, ինքը 2 ամիս առաջ է խոսել «տիրոջ»՝ Սասունի հետ․ «Կարծեմ՝ ռեմոնտ էր անում»։

Եթե Ձերը չէ, որտեղի՞ց գիտեք այդ մանրամասները։ «Ճանաչում եմ Սասունին, կարելի է ասել՝ բարեկամներ ենք»։

Խնդրեցինք Սասունի հեռախոսահամարը, ասաց, թե չգիտի․ «Ինքն է ինձ զանգում, ես չեմ զանգում»։ Պարզվում է՝ Սասունը ժամանակին եղել է Լոնդիկի աշխատողը՝ վարորդը, ինչ-որ պահից ստանձնել է կենցաղի տան կառավարչի դերը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․11.22թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով