Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝Արեւմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի.Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝Արեւմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի։
Այսինքն.Իրանը պարզ ասում է՝ Փաշինյան ,Արեւմուտքի հետ հերիք է դու ու Ալիեւը «խաղեր տաք» ։
Ռայիսիի խոսքով ՝ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն:
Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:
Իսկ ովքե՞ր են օտար ուժերը։
Ակնհայտ է՝ Արեւմուտքը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
Զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա «խաղերից» ՆԱՏՕ-ի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 × 4 =