Ինչու՞ է Նիկոլ Անհողն «ատամ ցույց տալիս» Խաչատուր Սուքիասյանին Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  գրում  է.

ԶԼՄ-ների կիզակետում այսօր հայտնի քայիլստ երեսփոխան Խաչատուր Սուքիասյանն է՝ նույն ինքը Գռզոն, ով լրագրողներին հարցազրույց տալուց աչքի ընկավ հիստերիկ պահվածքով և անհոդաբաշխ մեկնաբանություններով…
Ուղղակի զարմանալի էր, որ պարոն Սուքիասյանը հարձակվեց և գոռգռաց “5-րդ ալիք”-ի լրագրողի վրա, ով ընդամենը պարզաբանում խնդրեց ավելի վաղ բազմաթիվ ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկության մասին, թե “Դատախազությունը պահանջում է “Սիլ Պլազայի” սեփականության իրավունքից զրկել Սուքիասյանին”…
Խաչատուր Սուքիասյանը հարցին ոչ միայն չպատասխանեց, այլև մեղադրքներ ուղղեց լրագրողին ու Հայաստանի երկրորդ նախագահին, այն դեպքում, երբ այդ նույն հարցը իրեն կարող էին տալ յուրաքանչյուր ԶԼՄ-ի լրագրող, քանի որ լրագրողի հարցի հիմքում պաշտոնական հաղորդագրություն է, այլ ոչ թե ինչ-որ ասեկոսե…
Հետաքրքիր է, իսկ Գռզոն չգիտի, թե ո՞վ է այս ամենի կազմակերպիչը և ինչու՞ է այս ամենը տեղի ունենում իր հետ…
Կարծում եմ, որ Խաչատուր Սուքիասյանին այս պահին “սթափեցնելու” և կարգի հրավիրելու օպերացիայի հեղինակը հենց Նիկոլ Անհողն է, ով նախապատրաստվում է հաջորդ տարի սպասվող Երևանի ավագանու ընտրություններին և որտեղ Նիկոլը՝ որպես Երևանի քաղաքապետ է տեսնում Տիգրան Ավինյանին, ում Խաչատուր Սուքիասյանն իր ասելով չի ճանաչում…
Հիշեցնեմ, որ 2021 թ-ի ամռանը տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, ըստ ԶԼՄ-ների, Տիգրան Ավինյանը կտրականապես դեմ է եղել խոշոր օլիգարխների ՔՊ ցուցակում ներգրավելուն, որոնց շարքերում է եղել նաև Խաչատուր Սուքիայսանը, որի պատճառով Սուքիասյանի և Ավինյանի միջև եղել են հակասություններ… Անդրադառնալով այս թեմային Սուքիասյանն ասել էր.”Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, ես չգիտեմ, թե ինչ հակասության մասն է, ես ընդհանրապես չգիտեմ, թե ինքն ով է, իր հետ չեմ շփվե”…
Հիշեցնեմ նաև, որ ԱԺ ընտրությունների ՔՊ ցուցակում Նիկոլի մտերիմ “չրերի” Տիգրանը բացակայում էր, որը շատերի կողմից մեկնաբանվեց որպես Գռզոյի հաղթանակ…
Ավելին, սույն թվականի ապրիլի 9-ին անդրադառնալով Երևանի 2023 թ-ի ավագանու ընտրություններին ՔՊ-ի կողմից Ավինյանի թեկնածության առաջադրմանը “Հրապարակ”-ում՝ “ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը. Խաչատուր Սուրքասյանը վիրավորված է” հոդված լույս տեսավ…
Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրություններն, այնքան ՔՊ-ում էլ ավելի են նյարդայնանում ներքին՝”գռզոյական” ընդդիմությունից…
Իմ կարծիքով Սուքիասյանին “խաղաղ” մեթոդներով Ավինյանին աջակցելու քայլիստների բոլոր փորձերն ավարտվել են անարդյունք, և Նիկոլ Անհողը որոշել է “ատամ ցույց” տալ Խաչատուր Սուքիասյանին դատախազության ձեռամբ. սպառնում են Գռզոյից խլել Երևանի կենտրոնում գտնվող “Սիլ Պլազա”-ի շենքը… Սա դեռ սկիզբն է… Եթե Սուքիասյանը չսթափվի, ապա Նիկոլը նորանոր “պատժամիջոցներ” կկիրառի վերջինիս դեմ… Անհրաժեշտության դեպքում Սուքիասյանը կհռչակվի “նախկինների” շարքին…
Խաչատուր Սուքիասյանը կա՛մ իր ռեսուրսներով ձայն կբերի իր համար անծանոթ “չրերի Տիկոին”, կա՛մ…….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով