Ինչ դասեր ենք քաղել. պատերազմից անցավ երկու տարի. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ երկու տարի անց, պատերազմը, ցավոք, չի ավարտվել: Ապացույցը հակառակորդի կողմից անընդհատ հրահրվող սադրանքները, ռազմական գործողություններն ու վերջին՝ սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմն էր: Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ միանշանակ որպես սեւի, սգի ու կորստի օր է մնալու եւ խաբկանքի ու հուսալքության խարանը հիշեցնելու 44 օր շարունակ «հաղթելու ենք»-ի հույսով ու բերկրանքով ապրող մեր հայրենակիցներին: Ցավալի իրադարձությունից 2 տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուրիս մտքին, հետեւյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ դասեր ենք քաղել պատերազմից կամ քաղե՞լ ենք արդյոք առհասարակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մոտ երեսուն տարի համայն հայության ջանքերով կերտված ու ստեղծված Հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, մասնատվեց ու բզկտվեց մեկուկես ամսվա ընթացքում ընդամենը: Բացի 7 շրջաններից, Արցախը կորցրեց Հադրութն ու Շուշին, Արցախի անվտանգությունը ոչ թե հայերը, այլ ռուս խաղաղապահները սկսեցին ապահովել, ավելին՝ Հայաստանը վերջերս հայտարարեց, թե Արցախի անվտանգության առումով վաղուց է ձեռքերը լվացել ու մի կողմ քաշվել: Տխրահռչակ հայտարարությունից երկու տարի անց ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ՝ մի բռաչափ հատվածը կարողանում են Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակով անգամ պատկերացնել:

Հայտարարության կետերից մեկն էլ ռազմագերիների պարտադիր ու անհապաղ վերադարձին էր վերաբերում, բայց մինչ օրս Բաքվում 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված հայորդիներ են պահվում: Աղետաբեր պատերազմի ավարտից երկու տարի անց հարցերի հարցը շարունակում է հետեւյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ… Բաց է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության օդը: Հարցը թերեւս անօդաչու թռչող սարքերի՝ սղոցող ու ամեն պահի պայթելու պատրաստ ձայնի նման օդում կախված է մնում առ այսօր:

Ամբողջական հոդվածը՝  «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × 5 =