Հրդեհ բնակարանում․ կա 2 զոհ

 

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և Ա․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ) հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

three × three =