ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։ Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով