ՀՀ ներխուժած տարածքներում՝ Ջերմուկում, Սյունիքում ու Գեղարքունիքում Ադրբեջանն իրականացնում է անօրինական ամրացման աշխատանքներ.Թաթոյան

ՀՀ  նախկին  ՄԻՊ  Արման  Թաթոյանի  ասուլիսը

ՀՀ ներխուժած տարածքներում՝ Ջերմուկում, Սյունիքում ու Գեղարքունիքում Ադրբեջանն իրականացնում է անօրինական ամրացման աշխատանքներ՝ անգամ պատրաստվելով ձմռանը. կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։ Նրանք անօրինական ամրացման աշխատանքներ են կատարում նաև մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին:
Իրենց տեղակայումներով լուրջ խնդիրներ են առաջ բերել ՀՀ ազգային անվտանգության համար և տառապանքներ են պատճառում բնակչությանը. բնակավայրերը զրկում ջրի աղբյուրներից, մարդիկ զրկվում են իրենց արոտավայրերից ու մյուս հողերից, դպրոցները սկսում են չգործել և այլն: Զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը, խաղաղության մասին խոսում ուժի սպառնալիքներով:
Փաստահավաք աշխատանքների մանամասները՝ ասուլիսում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով