Գյումրիում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել ձիու նկատմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

 

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով