Գյումրեցի անձեռնմխելի «ընդդիմադիրները» .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանըֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.
Վերջերս ինձ համար շատ ծիծաղելի և ընդդիմության համար շատ զավեշտալի փաստ եմ արձանագրվել… Պարզվում է՝ Գյումրիում կան հայր և որդի ընդդիմադիրներ, որոնց մասին հիանալի տեղեկցված են Երևանում, բայց Գյումրիում նրանց մասին ոչինչ չգիտեն…
Այո՛,այո՛… Պարզվում է՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ, ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակն ու իր որդին թունդ ընդդիմադիրներ են… Համենայն դեպս այդպես են նրանց ներկայացնում երևանյան իմ որոշ ընկերներ լրատվական դաշտից…
Փոքրիկ նախապատմություն. Սահակը, մինչև 2018 թ-ի իշխանատեղափոխությունը ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն էր, իսկ հետո էլ իր մի քանի հէկ-ական “ընկերների” հետ սկսեց Նիկոլին նամակ գրել և մեղադրել Սերժ Սարգսյանին “ներկլանային կոռուպցիոն կապերի, ապօրինությունների, ամենաթողության մթնոլորտ ստեղծելու” մեջ (https://www.ecolur.org/hy/news/water/%E2%80%94/10581/) …
2020 թ-ին փետրվար-մարտ ամիսներին, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Սահակն ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Անհողին և դուրս չէր գալիս “Այո՛”-ի շտաբից, ինչի մասին ժամանակին մամուլում հրապարակումներ եղան…
Ի դեպ, ես ինքս էլ եմ տեսել նրան այդ շտաբից դուրս գալով, որի մասին գրել եմ իմ գրառումներում…
Հետո Սահակը կտրուկ “գունափոխվեց” և դարձավ մոլի քոչարյանական և ոչ միայն գալիս էր նրա հետ հանդիպումներին Գյումրիում և Երևանում, այլև այս անգամ արդեն Շիրակի նախկին մարզպետ Գիզիրյանի բացահայտ հովանավորությամբ “դուրս” չէր գալիս Քոչարյանի գյումրվա շտաբներից մեկից…
Իսկ այս տարի էլ, ըստ գյումրեցի բազմաթիվ ընդդիմադիրների, Սահակը դարձել էր “սերժական” և հեռու չէր գնում Ֆրանսիայի հրապարակի այն վրանի մոտից, որտեղ հաճախակի լինում էր Սերժ Սարգսյանը…
Ինչ վերաբերում է Սահակի “ընդդիմադիր” որդուն, որին շատ սիրում են որոշ երևանյան ընդդիմադիրներ, ապա նրա դեպքում ամեն ինչ ավելի զավեշտալի է…
Սահակի՝ մասնագիտությամբ քաղաքական գիտությունների թեկնածու որդին ընդդիմադիր լինելով հարցազրույցներ չի տալիս, վերլուծություններ չի անում, բացահայտ չի պաշտպանել և չի պաշտպանում այն մարդկանց որոնց նիկոլական իշխանությունը հետապնդում և բանտարկում է, բայց ակտիվ “մասնակցում” է ընդդիմության հանրահավաքներին և ոստիկանության կողմից նրան բերման ենթարկելը որոշ երևանյան ընդդիմադիրներ դիտարկել են որպես հերոսություն…
Հարց է առաջանում… Իսկ նիկոլական իշխանությունը չի՞ կարող սանձել նախկինների կարկառուն ներկայացուցիչ Սահակին ու դրա որդուն… Չէ որ քիչ թե շատ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց դեմ Նիկոլն ու դրա իրավապահ և դատական համակարգն ուղղակի տեռոր են կազմակերպում և լռեցնում… Վերջին վառ օրինակը՝ Արմեն Աշոտյանն է…
Պարզվում է՝ Սահակի՝ որպես ՇՊՀ ռեկտորի գործունեության պահով չէ միայն որ հարուցված են քրեական գործեր մի քանի դրվագներով, որոնք արդեն 4 տարի էլ դոփում են նույն տեղում. հակակոռուպցիոն կոմիտեն մի միլիմետր առաջ չի գնացել վերը նշված անձի պահով կատարված ենթադրյալ հանցագործությունները բացահայտելու պահով՝ բացահայտ ցույց տալով, որ հովանավորում է Սահակին…
Հայտնի է, որ Սահակին դեռ 2019 թ-ի սեպտեմբերին ՔՕ-ի մի քանի հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել՝ կապված իր գործունեության հետ որպես Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ (https://armtimes.com/hy/article/170391)… Իսկ ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում էլ պարզվել էր, որ Սահակը ՇՊՀ-ում ապօրինի բուլկու և կարկանդակի արտադրամաս էր բացել (https://factor.am/67430.html…)….
Այս ամենից ծագում է ևս մեկ հարց.”Այսպիսի անցյալ ունեցող մարդն ու իր զավակը կարո՞ղ են նիկոլական Հայաստանում ընդդիմադիրներ լինել”…
Ընդդիմադիրների “լուն ուղտ շինող” նիկոլական իրավապահ համակարգը չի “տեսնում” Սահակի “ուղտերի քարավանը” ու հանգիստ թույլ է տալիս, որ վերջինս ու իր որդին հանգիստ, առանց ծանր հետևանքների ընդդիմադիր լինեն և ապացուցեն, որ Նիկոլի “արմենիան դեմոքրասին” գոյություն ունի…
Եթե իրենց ընդդիմադիր համարողներն այս ամենն իմանալուց հետո մտածում են, որ Սահակն ու իր որդին կարող են Նիկոլ Անհողի օրոք այս անցյալն ու ներկան ունենալով իրական ընդդիմադիրներ լինել ու չպատժվել, ուրեմն իրենք ընդդիմադիր չեն…
Իրենց ընդդիմադիր համարողներ “սահակագարուշամետներ”, նաև լավ կլինի ձեր սիրելի գյումրվա անձեռնմխելի ընկերներից հետաքքրվեք, թե “ի՛նչ արժի” իրենց անձեռնմխելիությունը, որի վերաբերյալ կոնկրետ ասեկոսեներ են պտտվում՝ թե՛ “գնային”, թե՛ պարտավորությունների ձևով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով