Երևանում վթարի է ենթարկվել «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի քույրը.shamshyan.com

 

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Լուսինե Ղուկասյանի վարած Skoda մակնիշի և 52-ամյա Վիրաբ Ղազարյանի վարած Nissan Xtrail մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը հանրությանը հայտնի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի քույրն է։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ»,-գրել է կայքը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով