Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի՝ Գայի պողոտայում գտնվող կենտրոնական գրասենյակի վրա

 

Քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել են սպիտակ ներկ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Թե ով է հարձակման հեղինակը կամ հեղինակները՝ պարզվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով