Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են. Շարմազանով

 

Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26 -ին նրա ելույթները։

Դրան հաջորդեցին պատերազմը,նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։

Արտասահմանյան սցենարիստներն երեւի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել,նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։
Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները, իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով