ՃՏՊ Նորապատ գյուղում

 

Նոյեմբերի 4-ին, ժամը 10:20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ․ Ս․) և «Opel» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Մ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները Ա․ Մ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտա­լացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով