Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին.Հայ ազգային ճակատ

 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
Սիրելի՛ հայրենակիցներ․
Բոլորիդ կոչ ենք անում մասնակցել 2022 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ին, Ֆրանսիայի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Կանգնելով Արցախի և արցախահայության կողքին, մենք մեր ձայնն ենք բարձրացնելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման, Հայրենիքի պաշտպանության, մեր ազատ ու անվտանգ ապրելու իրավունքի և պատմական արդարության վերականգնման համար։ Սա, մեզնի՛ց առավել, պահանջում են Հայրենիքի զոհասեղանին պատարագված մեր անմահ հերոսները՝ մեր սուրբ նահատակները։ Նրանք ո՛չ միայն պահանջում, այլև հրամայում են՝ միաբանվե՛լ և ապացուցե՛լ աշխարհին, որ Հային զգետնել ոչ ոք չի կարող, քանի նա ունի ազգային արժանապատվություն և ապրելու հզոր կամք։ Հայը կա՛, ապրո՛ւմ է, կապրի։ Միասնությամբ ոտքի՛ ելնենք…
4-ը նոյեմբերի, 2022 թ․
ք․ Երևան
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով