Բախվել են ավտոմեքենաներ

 

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ր․ Խ․, ծնված 2001 թ.), «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ.), «Nissan X-Trail» (վարորդ՝  Վ․ Գ․, ծնված 1987 թ.), «Nissan Teana» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seven + seven =