Այսօր լրանում է դավադիր պատերազմի 2 տարին, բայց մինչ օրս ոչ մի դավաճան չի դատապարտվել.Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանը  գրում է

2018թ֊ին երբ տաբռը սկսեց քոչը, շատերս նախազգուշացնում էինք ծանր և անդառնալի հետևանքների մասին, բայց լսողն ո՞վ էր։ Կարևորը զոմբիացած մասան իր էյֆորիայի գագաթնակետին էր գտնվում և նրան ուշքի բերելը անհնարին էր։
Ամբոխները խելագարված հեղեղել էին փողոցները և պահանջում էին ՝ երկրի անվտանգության երաշխավորի հրաժարականը, և իրենց համար էական չեր թե ո՞վ կփոխարաինի Արցախի հերոսին։ Սցենարը պարզ էր, դերերը բաժանված էին, իսկ խելագարված ամբոխը չէր էլ նկատում այդ ամենի արհեստածին և արևմտյան տեխնոկոգիաների անմիջական ներգործությունը։
Ցավոք սրտի հերոսին փոխարինեցին դասալիքով, որը անձամբ հայտարարեց իր իզմերներ չունենալու մասին, ի լուր ողջ աշխարհի։ Դասալիքը այնքան էր շլացել իշխանության փայլից որ “ծովը ծնկներից” էր պատկերացնում։ Նրա գոռոզամտության, չափից դուրս հանցավոր ինքնավստահության և տգիտության արդյունքում Արցախի դեմ սանձազերծվեց ցեղասպան պատերազմ, որը տևեց 44օր։
44օր սուտ լուրերով և “հաղթելու ենք” ֊ով կերակրեցին ժողովրդին, այն ինչ սպանդանոցի էին վերածել Արցախն ու Պաշտպանության Բանակը։ Բաքվի բռնապետը հայտարարում էր օրեցոր իր կողմից գրավվող գյուղերի և քաղաքների մասին, իսկ սրանք պաշտոնապես հերքում էին։
44օր տևած այդ դավճանության արդյունքում Հայոց հնագույն բերդաքաղաք Շուշին ճանաչվեց ՝ դժբախտ և դժգույն, Գորիս֊Կապան 21կմ ճանապարհատվածը պաշտոնապես նվիրաբերվեց ցեղասպան և զավթիչ թշնամուն։ Այստեղ էլ արևմուտքը ակիվ հետևում և հրահանգավորում էր իր եվնուխներին, որ հանկարծ Հայ ժողովուրդը թմբիրից չարթնանա, Հայկական բանակը առաջընթաց չունենա և հակահարված չկարողանա տալ։
44օրյա ստի և կեղծիքի քարոզիչ արծրունհովհաննիսյանը անձամբ էր հրահանգավորում անցնում ազատաություն ռ/կ խմբագրությունում, ամենաբարձր մակարդակով։ Իսկ հանրության աչքին առավել արժանահավատ թվալու համար հայտարարում էր, որ ՝ ինքն անձամբ է գնում դեպքի վայր և մինչև անձամբ չի ստուգում լուրի հավաստիությունը, այն չի հրապարակում։
44օրյա դավադիր պատերազմին մեր սփյուռքի կողմից ուղարկված դրմական օգնությունը, կառավարության նիստի ժամանակ երկրի ոչ բարով ղեկավարը պետականացրեց և այն տվեց կառավարության պարգևավճարների ֆոնդին։ Իսկ նյութատեխնիկական օգնությունները այդպես էլ առաջնագիծ չհասան։
44օրյա պատերազմի անմահացած հերոսնի իրական թիվը դեռ գաղտնի է պահվում, անգամ գերիների թիվը չի հրապարակվում։ Այնինչ ցեղասպան թշնամին իր ահաբեկիչներին որպես հերոս է ներկայացնում։
Այսօր լրանում է դավադիր պատերազմի 2 տարին, բայց մինչ օրս ոչ մի դավաճան չի դատապարտվել։ Կապիտուլյացիա ստորագրածը դեռ ՀՀ փաստացի ղեկավարն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով