Այս պանթյուրքիստն այնքան է լկտիացել, որ սպառնացել է՝ Թավրիզում բացվելիք հյուպատոսարանը իբր «կոչնչացվի» պանթյուրքիստների կողմից.իրանագետ

 

Իրանի հետ հարաբերությունների հերթական ծայրահեղ լարման խորապատկերին, Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կրկին «վերակենդանացրել» տխրահռչակ պանթյուրքիստ Մահմուդալի Չեհրեգանիին, այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրանական ճնշման արդյունքում Բաքվից 2013թ. արատաքսված այս խորշելի անձն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ոչ ավել, ոչ պակաս, Հանրային հեռուստատեսության եթերում հանդես է եկել բացահայտ հակաիրանական զառանցանքներով։

Վերջին օրերին Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամիջոցների «ցանկալի հյուր» դարձած այս պանթյուրքիստն այնքան է լկտիացել, որ նույնիսկ սպառնացել է, որ Հայաստանի Հանրապետության՝ Թավրիզում բացվելիք հյուպատոսարանը իբր «կոչնչացվի» պանթյուրքիստների կողմից:

Դե, ինչ, մնում է սրան հիշեցնել, որ պարսից հազարամյա պոեզիայում կա այսպիսի մի տող’ «հե՜յ, ճա՛նճ, Սինամ հավքի տիրույթը քո մրցասպարեզը չէ»»,-գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով