Այս հայատյաց իշխանազավթի միջոցով 100 տարի առաջ այս տարածաշրջանից դուրս մղված Թուրքիան կրկին վերադարձավ Հարավային Կովկաս․ Գևորգյան

 

Օսմանյան թուրքիայի կանոնավոր բանակը ստեղծեց ադրբեջանը, 1918-ին, ցեղասպանելով այդ տարածքներում ապրող լեզգիներին, թալիշներին և հայերին։ Արցախը կուռ դիմադրություն ցույց տվեց, չհանձնվեց ու չընկրկեց։ Սակայն, մի քանի ամիս անց, աշխարհաքաղաքական վերադասավորումները ստիպեցին թուրքին, իր յաթաղանը հեռու տանել Հարավային Կովկասից։ թուրքիան դուրս եկավ այս տարածաշրջանից։ Եվ փաստացի, անտեր մնացած արհեստածին ադրբեջանը որոշ ժամանակ անց մտավ ԽՍՀՄ կազմ։  Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի դեպ այս վայրի ցեղերը իրենց արհեստածին պետության անունն անգամ զավթեցին հարևաններից, այս դեպքում Պարսկաստանի Ադրբեջան անվամբ նահանգից, հետագայում այդ նահանգի տարածքները զավթելու նպատակով։

Սրանք պատմական փաստեր են, որոնք անտեսելով <<խաղաղության>> հավատալը, ոչ այլ ինչ է, քան դավադրություն։

Իրական խաղաղության ուղին հստակ հասցե ունի` պատմական արդարություն, ազգային ամուր պետականություն և կայուն դաշնակիցներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Անհերքելի է, որ այս հայատյաց իշխանազավթի միջոցով, 100 տարի առաջ այս տարածաշրջանից դուրս մղված թուրքիան կրկին վերադարձավ Հարավային Կովկաս։ Եվ քանի դեռ թուրքիայի դրածոներն են այստեղ իշխանության, այս ցեղասպան պետությունը շարունակելու է իր արյունոտ յաթաղանով Կովկասը զավթելու քաղաքականությունը։ Պանթյուրքիզմի նպատակն է ավարտել 100 տարի առաջ կիսատ թողած իր արյունոտ, մարդատյաց, հակամարդկային, հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական, ցեղասպան, վայրի գործը։

Այս ամենի մեջ որտե՞ղ եք տեսնում խաղաղությունը։

Ես` միայն պայքարի ու հաղթանակի մեջ»,- գրել է Գևորգյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով