Այրվածքաբանության կենտրոնում մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, այրվածքներ ստացած 81-ամյա կինը

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Վարդանուշ Գ․-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «ջերմային այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանության կենտրոն։

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ Վարդանուշ Գ․-ն այրվածքներով տեղափոխվել է իրենց մոտ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանսւթյան Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։

Պարզվել է, որ Վարդանուշ Գ․-ն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում գնտվող իր բնակարանում, խոհանուցում միացված գազօջախին թիկունքով կանգնած է եղել, որի ժամանակ էլ հագուստը անզգուշաբար այրվել է, ինչից հետո նա այրվածքներ է ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ»,-գրել է կայքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով