Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը

Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն:
Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից: Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով