Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել Հայաստանը` պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է

 

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել Հայաստանը` պատճառաբանելով, թե, իբր, մեղադրյալ է ինչ-որ մի գործով։ Այս մասին հայտնել է Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։

Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։

Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։

Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։

Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։

Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ (խոսքը ոչ թե օդանավակայանի սահմանապահ աշխատակիցների, այլ այս բեսպրեդելի էժան հեղինակների)», -հայտարարել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eight + four =