Արամ Վարդեւանյանը վայր կդնի՞ մանդատը. դաշինքում փորձում են համոզել, որ հետ կանգնի այդ որոշումից.«Հրապարակ»

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Վարդեւանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չնայած դաշինքում նրան փորձում են համոզել, որ հետ կանգնի որոշումից, սակայն դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ պատգամավորը վճռական է տրամադրված՝ նա ասում է, որ շնչահեղձ է լինում ՔՊ-ական խորհրդարանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած շաբաթ ընդդիմությունը՝ մեծ մասով, վերադարձավ խորհրդարան, իսկ Վարդեւանյանը չներկայացավ ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ քվեարկություններին, ո՛չ հայտարարությունների ժամին։

Ռոբերտ Քոչարյանի երբեմնի փաստաբան Վարդեւանյանը խմբակցության այն թեւից է, որը դեմ էր խորհրդարան վերադառնալուն։ Դեմ են նաեւ Վահե Հակոբյանն ու իր որոշ կուսակիցներ, ովքեր նույնպես անցած շաբաթ խորհրդարան չեն գնացել, բայց, մեր տեղեկություններով, առայժմ չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից, իսկ ոմանք էլ, ինչպիսիք են Անդրանիկ Թեւանյանը, Արեգնազ Մանուկյանը եւ այլք, ենթարկվեցին խմբակցության միասնական որոշմանը եւ, չնայած մասնակիորեն, մասնակցում են նիստերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով