ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժինը Կոտայքի հրշեջ-փրկարարներին ցուցաբերել է մեթոդական, մասնագիտական օգնություն

 

ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները գործուղվել են Կոտայքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ մեթոդական, մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշխատանքներում ներգրավված են եղել ընդհանուր 131 փրկարարական ծառայողներ, որից 122-ի հետ իրականացվել են անհատական զրույցներ՝ նրանց հոգեբանական վիճակը գնահատելու և առավել խոցելի խմբերի հետ հետագայում թերապևտիկ և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ԱԻՆ հոգեբանները թվով 9 օպերատորների համար կազմակերպել են աշխատանքի որակի բարելավմանն ուղղված դասընթաց՝ նրանց մասնագիտական կարողությունները գնահատելու միջոցով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով