Ադրբեջանի տեղեկատվական ճակատում Հայաստանի նկատմամբ բառապաշարը սրվում է. Աբրահամյան

 

 

Ադրբեջանի տեղեկատվական ճակատում Հայաստանի նկատմամբ բառապաշարը սրվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թե այս հանգամանքը ինչքանով է կապված առաջնագծում սպասվող նոր զարգացումների հետ, դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ սա Հայաստանի դեմ նոր շանտաժի այս փուլի մեկնարկ է՝ միանշանակ է։

Որքան, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կուլմինացիան մոտենում է, այնքան իրադարձություններն առավել անկանխատեսելի ընթացք են ստանում»,- գրել է Աբրահամյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով